6
Август

“Զոհել անձնականը՝ հանուն թիմային հաջողության”։ Ռոման Բերեզովսկին տոնում է 50 ամյակը։

Share
0
Comment
279 views
1 sec
NarMedia

Ֆուտբոլի հայկական հավաքականի երկարամյան դարպասապահ Ռոման Բերեզովսկին օգոստոսի 5-ին տոնում է 50 ամյակը։ Այդ առթիվ Մոսկվայում, “Ռուսաստանն այսօր” լրատվական կենտրոնի մամուլի սրահում անցկացվեց մամուլի ասուլիս հոբելյարի մասնակցությամբ։ Ասուլիսին տեսակամուրջի ֆորմատով միացել էին նաև Երևանից։

Հարցին, թե ի՞նչպես կբնութագրեիք հայկական ֆոտբոլի փիլիսոփայությունը, հայկական ֆոտբոլի ազգային հերոս Ռոման Բերեզովսկին, ինչպես նրան անվանում էին նրա բազմաթիվ հայ երկրպագուները, պատասխանեց․

«Հարավային մենթալիտետը կյանքում շատ բաներում է զգացվում։ Մեքենա վարելիս, օրինակ։ Եվ, հավանաբար, ֆուտբոլի վրա էլ անդրադառնում։ Շատ կարևոր է լինել համախմբված, թիմային, առաջին հերթին ձգտել ոչ թե անձնական, այլ ընդհանուր, թիմային հաջողությունների։ Զոհելով անձնականը՝ հանուն թիմայինի։ Չէի ասի, թե նման մենթալիտետը հատուկ է հենց Հայաստանին։ Եթե մեկնենք Կրասնոդարի երկրամաս, Ստավրոպոլ, այնտեղ նույնը կհանդիպենք։ Այնպես որ, եթե մենք ցուցաբերենք ավելի հավասարակշռված մոտեցում, ապա կհասնենք առավել մեծ հաջողությունների»։

Պատմելով ֆոտբոլային կարիերայում դարպասապահի տեղը ընտրելու մասին՝ Բերեզովսկին անկեղծորեն խոստովանում է, որ դարպասների մոտ իր հայտնվելը պատահական կերպով է ստացվել։

“Ես նույնպես ցանկանում էի գոլային հարվածներ անել, խաղադաշտում լինել ավելի շատ ստեղծագործ, սակայն, պատահական կերպով դասավորվեց այնպես, որ ես կանգնեցի դարպասների մոտ։ Նույնիսկ մինչև երեսուն տարեկան դառնալը՝ ես անընդհատ մտահոգվում էի այդ մասին։ Սակայն, հետո սկսեցի այլ կերպ
նայել այդ հարցին և սկսեցի հաճույք ստանալ, քանի որ դարպասապահի սպորտային կյանքը ավելի երկար է։ Իսկ այն, որ դաշտում որպես դարպասապահ կանգնած ավելի լավ ես տեսնում խաղի ընդհանուր պատկերը, անասելի անհանգստանում ես թիմի համար, մտքում քննադատում ես հարձակվող խաղացողներին՝ մտածելով, այդ ինչպես նրանք չեն նկատում գոլային պահերը և այլն, այդ ամենը իրականում այդպես է”։

Պատմելով իր սպորտային կյանքի այն ժամանակահատվածի մասին, երբ խաղում էր Կապանի “Սյունիքի” կազմում, որը համընկնում է Արցախյան առաջին պատերազմի տարիներին՝ Բերեզովսկին ասում է, որ այդ ժամանակահատվածում իր մոտ արժեքների և կյանքի իմաստի վերիմաստավորում է տեղի ունեցել։
“Այն բանից հետո, երբ լսում ես գնդակոծության ձայները, ավելի շատ ես սկսում գնահատել կյանքը և հասկանում ես, որ աշխարհին խաղաղություն է անհրաժեշտ։ Այդ ժամանակահատվածում, իհարկե, պատերազմը իր ազդեցությունն ունեցավ ֆուտբոլային կյանքի վրա՝ սկզբում մրցուներին չէին ժամանում այլ թիները, հետո հետաձգվում էին պլանավորված խաղերը, որոնք արդյունքում տեղի ունեցան արդեն
Երևանում”։

Հիշելով 2011-ին իր ստացած կարմիր քարտի մասին, երբ Դուբլինում դարպասապահ Բերեզովսկուն խաղից հեռացրել էին այն բանից հետո, երբ նա տուգանային հրապարակից դուրս էր եկել հարձակվող Սայմոն Քոքսին ընդառաջ, Բերեզովսկին ասում է․

«Ինքս` որպես դարպասապահների մարզիչ, դեմ եմ տուգանային հրապարակից դուրս գալուն, քանի որ դա միշտ հղի է սխալներով։ Բայց ես դա արեցի: Չեմ ասի, որ սխալվել եմ, քանի որ գնդակը ձեռքիս չէր դիպել, բայց տրիբունաների արձագանքը ազդեց մրցավարի վրա։ Եթե այն ժամանակ VAR (տեսահամակարգ, որը
ներդրվել է ավելի ուշ՝ օգնելու մրցավարներին կասկածելի դրվագների դեպքում որոշումներ կայացնել) լիներ, հավանաբար այդ կարմիր քարտը չէր լինի: Սակայն ես փորձում եմ մտածել մարզիկի պես՝ կատարվածի պատասխանատվությունը միշտ ինձ վրա վերցնել։ Ես շնորհակալ եմ բոլորին, այդ թվում՝ մարզիչներին, որոնք օգնեցին ինձ չհանձնվել»։