2
Февраль

Ինչու՞ Մոսկվայում արգելվեց “Նժդեհ”պարային համույթի բեմելը։

Share
0
Comment
1 197 views
10 sec
NarMedia

Հունվարի 29-ին Մոսկվայի “Իզմայլովո” համերգային դահլիճում նախատեսված հայկական պարային խմբի համերգը արգելվել էր անցկացնել։ Թեմայի շուրջ զրուցեցի համույթի գեղարվեստական ղեկավար Արամ Պողոսյանի հետ, ով հանգամանալից պատմեց եղելության մասին։ Զրույցի ձայնագրությունը ստորև՝ առանց խմբագրման։

Նշեմ նաև, որ միջադեպի հետը կապված “NarMedia”-ն հարցում է ուղարկել “Իզմայլովո” համերգային դահլիճի տնօրենին, որը մինչ այս պահը պատասխան չի ստացել։ Համերգասրահի վարչական մասից՝ մեր զանգին ի պատսախան այսօր հայտնեցին, որ չեն պատրաստվում պատասխանել հարցմանը, ինչը Լրատվամիջոցների մասին ՌԴ օրենքի խախտում է։

Արամն ասաց, որ համերգասրահը՝ բանակցություններից հետո հետ է վերադարձրել դահլիճի վարձակալման գումարի 70 տոկոսը, որը հնարավորություն է տվել վարձակալել այլ դահլիճ և անցկացնել համերգը այնտեղ, չնայած նոր դահլիճի ծավալի երկու անգամ փոքր է եղել “Իզմայլովո” -ից ու կազմակերպիչները ստիպված են զբաղվել վաճառված տոմսերի մի մասի վերադարձով։

Արամի խոսքերով, նախապես ամեն ինչ հանգիստ ու անամպ է ընթացել մինչ այն պահը, երբ հունվարի 18-ին “Россия” հեռուստաընկերության “Кто против” թոք շոուր ժամանակ “Вести FM” ռադիոընկերության լրագրող Գայա Սարալիդձեն բողոքել է, թե ֆաշիզմի դեմ պայքարի ֆոնին, Մոսկվայում անցկացվում է համերգ Նժդեհի անունով։ “Ի՞նչպես դա հնարավոր է”, – վրդովված հարց է հնչեցրոլ Սարալիդձեն։ Ինչից հետո էլ սկսել են հետաքրքրվել այդ համերգով։։

Այն մասին, որ “Իզմայլովո” համերգասրահը ադրբեջանական հետագիծ ունի, համերգի կազմակերպիչները տեղյակ չեն եղել։

 Հարուցվել է արդո՞ք քրեական գործ՝ կեղծ հեռախոսազանգի կապակցությամբ, դա էլ պարզել դեռ չի հաջողվել։

Հայկական էթնիկ պարերի Նժդեհ համույթը հիմնադրվել ու գործում է 2017 թվականին։ 

Մանրամասները՝  ստորև ներկայացված ձայնագրության մեջ։