8
Март

Սոցիալական լուրջ պայքար սկսած կանայք չէին երազում ձնծաղիկների ու վարդակակաչների մասին

Share
0
Comment
834 views
11 sec
NarMedia

Կանանց միջազգային տոնը, որը աշխարհի մի շարք երկրներում նշվում է մարտի 8-ին, գտնվում է Միավորված Ազգերի Կազմակերպության հովանու ներքո, որը ամեն տարի նոր խորագիր է մշակում այդ տոնին նվիրված։ Այս տարի խորագիրը կրում է DigitALL՝  նորարարություններն ու տեխնոլոգիաները հանուն գենդերային հավասարություն անվանումը։

Այս տարվա մարտի երեքին տեղի ունեցած իր ուղերձում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտտերիշը հայտարերց, որ ընտրված թեման ենթադրում է հետևյալը՝ նորագույն տեխնոլոգիաները լայն հնարավորություններ են տալիս կանանց և աղջիկներին կրթության ոլորտում, բայց դրա հետ մեկտեղ կարող են օգտագործվել կանանց նկատմամաբ ատելության ու դաժան վերաբերմունք ցուցաբերելու գործում։ Նա նշեց նաև, որ կանանց ներգրավվածությունը թվային աշխարհում բավարար չէ, ինչը հանգեցրել է այն արդյունքին, որ ցածր և միջին մակարդակի եկամուտ ունեցեղ երկրների ՀՆԱ-ն վերջին տասնամյակում կրճատվել է 1տրիլիոն դոլարով։

Կանանց տոնը, ինչպես նշեցինք, միջացգային է ու նշվում է տարբեր երկրներում։ Շատերի մոտ տպավորություն է, թե այն սովետական ծագում ունի, սակայն, իրականում այն առաջին անգամ նշվել է ԱՄՆ-ում։

1909 թվականի փետրվարի 28-ին, Ամերիկայի Սոցիալիստների կուսակցության նախաձեռնությամբ կանանց տոնը առաջին անգամ նշվեց բոլոր նահանգներում, այնուհետ որոշվեց նշել այդ տոնը փետրվարի վերջին կիրակի օրը։ Այդպես էլ արեցին մինչև 1913 թվականը։

1910 օգոստոսի 27-ին կանանց իրավունքների պաշտպան, ակտիվիստուհի Կլարա Ցետկինը՝ ելույթ ունենալով Դանիայիում կազմակերպված Աշխատավոր կանանց միջազգային համաժողովի ժամանակ, առաջարկում է սահմանել օր, որը կնշվի ամեն տարի և ուղղված կլինի կանանց իրավունքների պաշտպանությանն ու հավասարությունը՝ քաղաքական, կրթական և սոցիալական ապահովության ոլորտներում։ Ցետկինի գաղափարը հավանության է արժանանում աշխարհի 17 երկրների կողմից, սակայն, երկար ժամանակ այդ օրը տարբեր պետություններում նշում են տարբեր ամսաթվերի։

Ռուսաստանում առաջին անգամ Կանանց միջազգային տոնը նշվում է 1913-ի փետրվարի վերջին կիրակի օրը՝ Առաջին աշխարհամարտի նախօրերին սկիզբ առնող՝ “Հանուն խաղաղության շարժման” շրջանակներում, իսկ 1914 թվականի մարտի 8-ին, աշխարհի մի շարք երկրներում ակտիվիստ կանայք միտինգներ են անցկացնում հանուն խաղաղության գաղափարի։  

Միայն 60 տարի անց՝ 1975 թվականին ՄԱԿ-ը, միջազգային հանրության ուշադրությունը կանանց խնդիրների վրա հրավիրելու նպատակով, այդ տարին հայտարարեց Կանանց միջազգային տարի և Մեխիկոյում անցկացրեց Համաշխարհային կոնֆերանս, որտեղ էլ որոշում ստորագրվեց, ըստ որի հաշորդ տասնամյակը՝ 1976-1986 թվականները հայտարարվեց Կանանց տասնամյակ, իսկ 1978 թվականի նոյեմբերի 28-ին արդեն, ՄԱԿ-ը մարտի 8-ը սահմանեց Կանանց Միջազգային տոն։   

Ենթադրվում է, որ օրվա ընտրությունը կատարվել է հենվելով կանանց կողմից կազմակերպված առաջին հզոր քայլերթի ամսաթիվը հաշվի առնելով։ Դա 1857 թվականի մարտի 8-ին էր, երբ Նյու Յորքում տեղի ունեցավ “Դատարկ կաթսաների” երթը, որտեղ աշխատավոր կանայք պահանջում էին աշխատանքային ծանր պայմանների վերանայում ու աշխատավարձի բարձրացում։

Երկրորդ նման հավաքը տեղի է ունենում արդեն 50 տարի անց, որի ժամանակ կանանց պահանջները ավելի քաղաքական, քան թե սոցիալական բնույթ էին կրում՝ ընտրություններին մասնակցելու իրավունք և պետական կառավարման ոլորտում ներգրավվածություն։ Այս անգամ միտինգի մասնակիցների և ոստիկանության միջև տեղի է ունենում բախում և իշխանությունը որոշում է ցրել հավաքը՝ ջրցան մեքենաների օգնությամբ։  

Մեկ դար անց, կանանց իրավունքները, իհարկե, առավել պաշտպանված են և նրանց ներգրավվածությունը քաղաքական և հասարակական կառավարման ոլորտներում անհամեմատ մեծ է։ Կանայք այսօր հնարավորություն ունեն նաև աշխարհի ցանկացած ԲՈՒՀ-ում, ցանկացած մասնագիտությանն առընչվող փայլուն կրթություն ստանալու։ Սակայն, շարունակում են մտահոգիչ մնալ ընտանեկան, բարոյահոգեբանական և սեռական բռնություններին վերաբերող թվերը, ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում։