21
Январь

Հաղթանակը մերն է լինելու։
Գոռ Նահապետյան

Share
0
Comment
461 views
8 sec
NarMedia

Գոռ Նահապետյանը հաջողակ գործարար է, մեցենատ:

Հայաստանում և Ռուսաստանում, ընկերների հետ միասին իրականացրել է մի շարք բազմապրոֆիլ բարեգործական նախագծեր:

Հանդիսանում է Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի հիմնադիր անդամ և պատվավոր պորֆեսոր: Դասախոսում է տարբեր համալսարաններում:

Համահեղինակն է «Տանդեմոկրատիա» աշխատության, որը բանալի է առաջարկում լիդերության դուռը բացել ցանկացողներին:

Գոռ Նահապետյանը ժամանակին տնօրինել է «Տրոյկա Դիալոգ» և «Սբերբանկ» ընկերություններում:

Պարոն Նահապետյան, Դուք Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ ունեք Ձեզ համար երեք կարևոր հարց՝ ո՞վ եմ ես, ու՞ր եմ գնում և ու՞մ հետ եմ գնում։ Դուք գտե՞լ եք արդեն այդ հարցերի պատասխանները։

Գտել եմ։ Երբ հարցնում են ի՞նչ երազանք ունես, ես պատասխանում եմ, որ կուզենայի շատ կյանքեր ապրել և, թերևս ապրել ու ապրում եմ այդ կյանքերը։ Հայաստանում ծնվել եմ, դա մեկ կյանք է, Մոսկվայում ապրում եմ, դա մեկ այլ կյանք է, իսկ տարբեր նախագծեր անելիս՝ բոլորովին այլ կյանքեր եմ ապրում։ Այդ իսկ պատճառով, իմ անցած տարբեր ճանապարհների մեջ, ես ունեմ տարբեր պատասխաններ, թե ո՞վ եմ ես։ Ես կարող եմ ասել, որ նախատիպով ես ուսուցիչ եմ ու քանի որ ծնվել եմ ուսուցիչների ընտանիքում՝ մանկուց այդ իմ մեջ հետք է թողել։ Ստեղծել դպրոցներ կամ մասնակցել տարբեր դպրոցների հիմնադրմանը, այդ այն գործն է, որը ինձ մեծ էներգիա է տալիս և դա այն հացի պատասխանն է, թե ու՞ր եմ գնում։ Իսկ, թե ու՞մ հետ եմ գնում, կպատասխանեմ, որ ես միայն տանդեմներով եմ գնում, այսինքն գործընկերների հետ եմ աշխատում։

“Տանդեմոկրատիա”։ Ձեր գրած գիրքն է, որը դեռ չեմ կարդացել։ Կկարդամ։ Հայերի մոտ տանդեմ ասվածը, կարծես թե, չի ստացվում, համաձայն ե՞ք։

Շատ քիչ է։

Ի՞նչու։

Որովհետև, մեր պատմական տարբեր ժամանակահատվածներում, փրկվելու մեր մոդելը հետևյալն է եղել՝ եմ եմ ու իմ ընտանիքը, մնացյալը ինձ չեն հետաքրքրում։ Այդպես ավելի հեշտ է եղել փրկվելը։

Տեսեք, ստացվում է, որ փաստորեն այսօր էլ մենք փրկվելու խնդիր ունենք, բայց այդպես էլ դուրս չենք եկել Ձեր ասած մոդելից։

Բոլոր ժողովուրդներն էլ ունեն նման խնդիր։ Մենք, իմ կարծիքով, պետք է հասկանանք, թե աշխարհի մարմնի վրա մենք ինչ մաս ենք հանդիսանում։ Իմ կարծիքով, մենք աշխարհի գլխում տեղակայված այն փոքրիկ ուղեղիկն ենք, որը պատասխանատու է բալանսավորման, հավասարակշռման համար։ Մենք կարող ենք կոմերտոնի դեր խաղալ։ Սակայն, դա չի կատարվում առանց կրթություն, դպրոցների, լավ ճաշակ, որը նույնպես, լավ կրթության նշան է։ Այն մարդիկ, ովքեր նման ճաշակ են ստեղծում, ովքեր կոմերտոն են, այսօր էլիտա չեն համարվում մեր հասարակության մեջ։ Պոետները, գրողները, գիտական աշխատողները։ Բիզնեսմենները երբեք էլիտա չեն եղել։

Լեգենդար Լազարյանները, ովքեր 19-րդ դարում ստեղծեցին լեգենդար Արևելյան լեզուների ինստիտուտը, բիզնեսմեններ էին։

Բիզնեսմեններ էին։ Նրանք՝ լինոլով խոլացի բիզնեսմեններ, ստեղծել են էլիտա։ Հիմնել են կրթական կենտրոն, հրավիրել են դասավանդելու իրենց ինստիտուտում մարդկանց, ովքեր էլիտա էին ու կարող էին ձևավորել ապագայի էլիտան։ Նրանք այնքան խելացի են եղել, որպես բիզնեսմեն, որ ականջալուր են եղել էլիտայի կարծիքին։ Երկխեսության իմաստը մենախոսության հանգելն է։ Եթե դուք ուսումնասիրեք Ֆինլանդիայի բարեփոխումների ծրագիրը, մենք զրուցել ենք մասնագետների հետ այդ մասին, ապա հտեսնեք, որ առաջին բանը, ինչի վրա նրանք ուշադրություն են դարձրել՝ ուսուցչի ստատուսի ձևավորումն է, այդ ստատուսի բարձրացումն է հասարակության մեջ։ Եթե դուք Թուրքիայի բյուջեն նայեք, կտեսնեք, որ կրթությունը երկրորդ տեղում է՝ առաջնահերթությունների համակարգում։  

Դրան հասնելու համար անհրաժեշտ է ուսուցչին լա՞վ վարձատրել, թե՞ մեկ այլ մոտեցում կա։

Ոչ։ Փողը միշտ եղել է 7-8-րդ տեղում մոտիվացիայի մեջ։ Մոտիվացիան փողը չի։

Բա էլ ինչպե՞ս մենք կարող ենք ուսուցիչի ստատուսը բարձրացնել մեր հասարակության մեջ։

Դուք գիտե՞ք, օրինակ, Հայաստանում ո՞վ է տարվա թիվ մեկ լավագույն ուսուցիչը։ Ի՞նչքան հաճախ են ուսուցիչները հրավիրվում հեռուսատատեսություն, ռադիո, թերթեր։

Հասկացա։ Այսինքն, մեզ պետք է սոցիալական գովազդ, PR կոչվածը այդ ուղղությամբ։

Եթե դուք սկսում եք շփվել նրանց հետ, կանչել նրանց, զրուցել, խորհրդակցել, դա արդեն նրանց ստատուսը փոխելուն ուղղված քայլ է։

Պարոն Նահապետյան, դուք վերջերս Ձեր գաղափարակիցների հետ միասին սկսել եք նոր նախագիծ, որը կոչվում է 301։ Ցանկանում եք հրավիրել Հայաստան մշտական բնակություն 301 իմաստունի, մարդկանց, ովքեր իրենց ոլորտի մեջ արհեստավարժ են, իմաստուն են և կարող են ինչ-որ բան փոխանցել մեզ հայերիս, ճի՞շտ եմ հասկանում։

Դա նախագծի մի մասին է։ Եթե մենք խոսում ենք Հայաստանի տեսլականի մասին, թե ինչպիսին ենք մենք տեսնում Հայաստանի կերպարը, մեր դեպքում այդ կերպարը բաղկացած է չորս մասից։ Մասերից մեկը այն է, որ մեր ընկալմամբ՝ Հայաստանը իմաստունների երկիր է և, եթե մարդը իր կյանքի ինչ-որ ժամանակահատվածում, ինչ-ինչ պատճառներով կորցնում է իր կյանքի իմաստը, ապա նա կարող է գալ Հայաստան և գտնել նոր իմաստ, քանի որ Հայաստանը իմաստունների երկիր է։ Մենք նախատեսում ենք 301 իմաստուն բերել Հայաստանընդմիշտ բնակության։ Եվ, երբ դու այդ իմաստունների աչքերով ես նայում Հայաստանի՝ ավելի շատ ես սիրում Հայաստանը, ավելի հետաքրքիր բաներ ես նկատում, որոնք կարող է չես նկատել։

Քա՞նի իմաստուն եք արդեն հրավիրել Հայաստան։

Այս պահին Հայաստան ժամանածները չորսն են։ Տարբեր ազգության ու տարբեր ոլորտներից են։ Վերջինը՝ Կամիլ Չալաևը եկել է Փարիզից։ Նա երաժիշտ է։ Նվագում է ամեն տեսակի երաժշտական գործիքի վրա։ Նա նաև ստեղծում է երաժշտական գործիքներ։ Նա ուսուցանում է աուտիստ երեխաներին։ Ժամանել է իր տիկնոջ հետ, որը պարի մասնագետ է։ Մենք պլանավորում ենք Գյումրիում, Դիլիջանում կամ մեկ այլ քաղաքում հիմնել թանգարան, որտեղ կցուցադրենք Կամիլի գործիքների հավաքածուն ու, դա կլինի տակտիլ (շոշափողական) ոճի թանգարան, որտեղ հնարավոր կլինի հպվել նմուշներին, նվագել։

Պարոն Նահապետյան, իհարկե, հրաշալի գաղափար է, բայց կարող են գտնվել մարդիկ, որոնք կասեն, թե մենք հացի խնդիր ենք լուծում, հանապազորյա հացի պայքար է, իսկ դուք նստել եք ու մեզ ասում եք՝ գրքեր, կրթություն, էպոս, իմաստուններ։ Սոված փորին ի՞նչ գիրք ու իմաստուն։

Ես գիտեմ բազմաթիվ մարդկանց, ովքեր ձեր ասածով՝ սոված են, բայց իրենք իրենց երեխաներին կրթության են տալիս ու ամեն հնարավորը անում են, որ երեխաները ոչ թե դիպլոմի համար, այլ իրականում լավ կրթություն ստանան, գտնեն իրենց տեղը ու ծնողներից ավելի լավ ապրեն։ Դա պետք է օրինակ դառնա։ Եթե դու նստած բողոքում ես՝ հաց ուտելու փող չունեմ, ի՞նչ անեմ, ես պատասխանում եմ՝ գնա աշխատի։ Չկա՞ աշխատանք։ Ես պնդում եմ, որ կա։ Դարձիր արհեստավարժ մի գործում ու կգտնես աշխատանք։ Աշխատանք միշտ կա, եթե դու քո գործի մեջ պրոֆեսիոնալ ես։ Չեմ հիշում ով էր ասում, որ հայերը երկու թշնամի ունեն՝ թուրքն ու բլոտը։ Սա է խնդիրը։

Պարոն Նահապետյան, խոսենք մեզանից՝ սփյուռքից։ Մեր մեջ, կարծես, անընդմեջ վեճ է ընթանում, բանավեճ չէ՝ վեճ հայաստանում ապրողների հետ։ Բայց, խնդիրը նա է, որ բոլորս լավ բանի ենք ձգտում։ Մենք օրինակ, ուզում ենք օգնել Հայաստանին։ Ո՞րն է պատճառը այդ վեճի։ Մենք, ընդանրապես, իրավունք ունե՞նք խոսել, քննադատել հայաստանյան խնդիրները։

Պատճառներից առաջինը դա ցին է։ Ցի՝ ղարաբաղցի, լենինականցի, դիլիջանցի․․․դրանից է պետք սկսել։ Դու կամ հայ ես, կամ հայ չես։ Եթե մենք խոսում ենք հայ աշխարհի մասին, դա նշանակում է, որ մենք պետք է միասին լինենք, միասնական լինենք։  Մենք մեզ ջարդում ենք ոչ հայ լինելով։ Պետք է հարց տանք ինքներս մեզ՝ թե հայ լինելով, ես ի՞նչ եմ ներբեռնում այդ հայ աշխարհի մեջ։ Ես ինքս, օրինակ, չեմ քննադատում։ Ես անում եմ։ Հայաստանում շատ նախագծեր ենք արել, թե մենակ, թե ընկերների հետ, թե գործընկերների։ Ես իմ ուսանողներին մեկ-մեկ ասում եմ՝ պատկերացրեք դուք 120 տարեկան եք, ամեն ինչ հրաշալի է ձեր կյանքում, բայց որոշել եք ինքներդ ձեր մասին մահախոսական գրել որևէ թերթում։ Նույնը այս պարագայում կասեմ, եթե ամեն հայ փորձի իր մահախոսականը գրել, գուցե հասկանա, թե ինքը ինչ է ներբեռնել այս աշխարհի մեջ։

Պարոն Նահապետյան, Ձեր ընկեր, գործընկեր և այսօր արդեն Արցախի պետնախարար նշանակված Ռուբեն Վարդանյանը կոչ արեց։ Նա դիմելով աշխարհի հայերին ասաց, թե մի հեռվում նստած կենացներ ասեք, լաց եղեք կամ խորհուրդներ տվեք։ Վեր կացեք և եկեք մեր կողքը կանգնելու։ Դուք պատրա՞ստ եք այդ կոչը ընդունել։

Շարունակությունը՝ տեսանյութում։