Եզրաս սրբազանի ձեռամբ կատարվել է նոր կառուցվող եկեղեցու հիմքերի օրհնությունը: Հայկական ավանդական ճարտարապետական ոճով նախագծված եկեղեցին ունի 36 մետր բարձրություն և երեսապատվելու է Հայաստանից բերված վարդագույն տուֆով։ Նախատեսվում է եկեղեցուն կից կառուցել հովվատուն և մշակութային կենտրոն։