“Մեդիահասարակությունը մեծ դերակատարում կարող է ունենալ՝ բազմաբևեռ աշխարհում կայունության ամրապնդման հարցում” ։ Այսպիսի նշանաբանով Մոսկվայում անցկացվեց ԲՐԻԿՍ երկրների մեդիա գագաթնաժողովը , որը կազմակերպել էր ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Առաջին անգամ Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող գագաթնաժողովին, մասնակցության հայտ էին ներկայացրել և Մոսկվա ժամանել ավելի քան 60 ԶԼՄ ներկայացուցիչ 45 երկրից։
Ինչպես հայտարարեցին կազամակերպիչները՝ սամմիթի գլխավոր նպատակը տեղեկատվական ոլորտում ավելի ու ավելի ահագնացող մարտահրավերների դեմ դիմայակության միջոցների համատեղ մշակումն է։
ՏԱՍՍ լրատվական գլխավոր տնօրեն Անդրեյ Կոնդրաշովը բացելով միջոցառումը ընդգծեց, որ ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների ԶԼՄ-ներին անհրաժեշտ է համախմբվել և միասին մշակել լուծումներ, որոնք թույլ կտան պայքարելու ֆեյք-տեղեկատվության հետ։ Ըստ Կոնդրաշովի, այսօր արհեստական բանականությունը լուրջ վտանգ է ներկայացնում այդ առումով, քանզի նրա տարածած կեղծ ինֆորմացիան բարդ է ճանաչել կամ կարող է ճանաչել միայն նույն տիպի արհեստական բանականության օգնությամբ։
“Ավանդական, լուրջ և պրոֆեսիոնալ լրատվամիջոցները պետք է լինեն միահամուռ, որպեսզի կարողանան օգնել իրենց ընթերցողներին՝ կեղծ տեղեկատվությունը ճանաչելու և չմոլորվելու հարցում”,- համոզմունք հայտնեց ՏԱՍՍ-ի տնօրենը՝ հավելելով, որ միջոցառումը Մոսկվայում անցկացնելու գաղափարին ջերմ աջակցություն են ցուցաբերել Չինաստանի գործընկերները, ինչը ընդգծում է երկու երկրների ռազմավարական գործընկերության փաստը։
Մեդիա գագաթնաժողովին ողջույնի տեսաձայնագրությամբ հանդես եկավ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով դիմելով ներկաներին կարևորեց ԶԼՄ-ների դերը միջպետական երկխոսությունների հարթակում։
“Քաղաքականակենտրոն դարձող աշխարհակարգի պայմաններում, պատմական գործընթաց, որն այլևս անդառնալի է, մեդիայի ոլորտի մասնագետների, լրագրողների, մեդիա-մենեջերների պրոֆեսիոնալ աշխատանքը հատկապես պահանջված է։ Դժվար է թերագնահատել լրատվամիջոցների դերակատարումը միջպետական շփումների հարցում, ինչպես նաև՝ ժողովուրդների միջև վստահության, բարեկամության և փոխընբռնման ամրապնդման գործում”,- հայտարարեց ՌԴ արտգործնախարարը։
Սամմիթին մասնակից մեդիաոլորտի մասնագետների գլխավոր մտահոգություններից մեկն էլ այն էր, որ չնայած ԲՐԻԿՍ-ում ընդգրկված երկրների ծավալուն ազգաբնակչությանը և տնտեսական պոտենցիալին, միևնույն է համաշխարհային մեդիահարթակում դոմինանտ դեր են կատարում արևմտյան երկրների խոշորագույն լրատվական գործակալությունները, որոնք, օրինակ, Հնդկաստանի կամ Հարաֆային Աֆրիկայի հասարակություններին պատմում են այն մասին, թե ի՞նչ է տեղի ունենում Ռուսաստանում կամ Չինաստանում ու հիմնականում, պատմում են՝ կեղծելով տեղեկատվությունը։ Այդ իսկ պատճառով, հրամայական է դառնում այն խնդիրը, որպեսզի ստեղծվեն ուղիղ շփման ալիքներ՝ շրջանցելով միջնորդներին։
Սամմիթին ներկա ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ համաձայնելով գործընկերների այն մտքին, որ ԲՐԻԿՍ-ի գաղափարախոսության հիմքում դրված են այն պարզ արժեքները, որոնք յուրահատուկ են ամենասովորական ընտանիքին՝ ընդգծեց․
“ԲՐԻԿՍ-ը քաղաքական հաշիվներ մաքրելու հարթակ չէ, ինչպես նաև միջազգային հարաբերություններին առընչվող հաշիվները մաքրելու տեղ չէ։ Այն հարթակ է, որը կոչված է ավելի բարեկեցիկ դարձնելու այն երկրների հասարակությունների կենսակերպը, որոնք անդամակցում են կամ ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին”,- փաստեց պաշտոնյան։
Սամմիթի բացման մասում ելույթ ունեցավ նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիյա Զախարովան, ով ահազանգեց արևմտյան երկրներում իրենց մասնագիտական պարտքը իրականացնող ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ տարվող ագրեսիվ վերաբերմունքի և խտրականության մասին․
“Լռելը անթույլատրելի է։ Այն ամենը ինչ տեղի է ունենում այսօ օրերին ռուսական լրագրողների և մեդիա կառույցների հետ, կարող է տեղի ունենալ ձեզանից յուրաքանչյուրի հետ՝ լինեք դուք խոշոր կորպորացիայի տնօրեն, գլխավոր խմբագիր, թե շարքային թղթակից։ Լռությունը անթույլատրելի է, քանի որ դա համաձայնության նշան է նման վերաբերմունքի հետ, որը ուղղված է խոսքի ազատության և լրագրության անվտանգության դեմ, այն արժեքների դեմ, որոնք հիմքն են այդ մասնագետության համար։ Ես կոչ եմ անում աջակցել մեր գործընկերներին։
Վերջին տարիներին երեսունից ավել երկիր իրենց հետաքրքրությունն են ցուցաբերում ԲՐԻԿՍ-ի նկատմամաբ, քանի որ դիտարկում են այն որպես փրօղակ, որպես դեղահաբ այն ամենը հաղթահարելու ճանապարհին, ինչը տեղի է ունենում միջազգային հարաբերություններում։
ԲՐԻԿՍ-ը չի ձգտում քաշել նոր բաժանարար գծեր՝ հիմնվելով բլոկատիպ մտածելակերպի վրա։ Հակառակը՝ ձգտում է տարատեսակ քաղաքակրթությունների սիներգիային, հանդես է գալիս խնդիրները լուծելու հարցում միասնական մոտեցման դիրքերից։ ԲՐԻԿՍ-ի փիլիսոփայության հիմքում իրավահավասար երկխոսությունն ու հարգանքն է միմյանց ինքնիշխանության նկատմամբ”,- ընդգծեց Մարիյա Զախարովան։